Logo

Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 02.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
154945296 4115919135108341 8605743966997884039 o - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:11

-

-

«Վանի» հետ խաղում «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը տպավորիչ նվաճման հասավ: Բարձրագույն խմբի առաջնություններում նա առանց փոխարինման, անընդմեջ 42-րդ հանդիպումն անցկացրեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների շրջանում:

Վսևոլոդ Երմակովը գերազանցեց Արթուր Հարությունյանի և Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որոնք իրենց վստահված դարպասն առանց փոխարինման պաշտպանել էին առաջնության 41 անընդմեջ հանդիպումներում:

Արթուր Հարությունյանին դա հաջողվել էր 2012/13թթ. առաջնությունում «Շիրակի» դարպասը պաշտպանելիս: Ինչպես հայտնի է, այդ առաջնությունը վերջինն էր, որ անցկացվեց գարուն-աշուն մրցակարգով: Եվ քանի որ հաջորդ առաջնությունից պետք է անցում կատարվեր աշուն-գարուն մրցակարգին, ուստի 2012/13թթ. մրցաշարն անցկացվեց 6 շրջանով և մասնակից թիմերից յուրաքանչյուրը 42-ական խաղ անցկացրեց:

1271321 538248799581767 539655262 o 960x686 - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արթուր Հարությունյանն առաջնության մեկնարկից մինչև նախավերջին տուրն առանց փոխարինման վստահորեն պաշտպանեց «Շիրակի» դարպասը՝ մեծ ներդրում ունենալով թիմի հաջողությունում: Ավարտական տուրից առաջ «Շիրակն» արդեն նվաճել էր չեմպիոնի տիտղոսն, ուստի Վարդան Բիչախչյանն «Իմպուլսի» հետ վերջին խաղում Հարությունյանի փոխարեն դարպասի պաշտպանությունը վստահել էր Նորայր Աբրահամյանին:

Ստեփան Ղազարյանի ռեկորդային շարքը սկսվել էր «Արարատում» 2013/14թթ. առաջնության մեկնարկային տուրից մինչև հաջորդ առաջնության 13-րդ տուրը, որում նա արդեն պաշտպանում էր «Ալաշկերտի» դարպասը: «Արարատում» նա առանց փոխարինման մասնակցել էր առաջնության բոլոր 28 հանդիպումներին, նույնը վերաբերում է «Ալաշկերտում» անցկացրած մեկնարկային 13 խաղերին:

Եվ եթե Հարությունյանի դեպքում նրա ռեկորդային շարքն ընդհատվել էր մարզչի որոշմամբ, ապա Ղազարյանի պարագայում մեղավորը հենց ինքն էր: 2014թ. նոյեմբերի 9-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղի 41-րդ րոպեին նա ստիպված էր խախտել կանոնները, որի պատճառով մրցավար Զավեն Հովհաննիսյանը դարպասապահին հեռացրեց խաղադաշտից և «Ալաշկերտի» դարպասին 11մ հարված նշանակեց:

10648525 850733814945218 3049068463772670521 o - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ

Բնականաբար, Ղազարյանը որակազրկվեց մեկ խաղով ու չմասնակցեց առաջնության հաջորդ հանդիպմանը: Այլապես, Ղազարյանը 46 խաղով դեռևս կլիներ բացարձակ ռեկորդակիրը, որի ցուցանիշը գերազանցելու համար Երմակովին հարկ կլիներ ևս 5 անընդմեջ անփոխարինելի խաղ անցկացնել:

Ի դեպ, Վսևոլոդ Երմակովն ավելի շուտ կարող էր ռեկորդակիր դառնալ, սակայն կրկին Վարդան Բիչախչյանի որոշմամբ նրա տպավորիչ շարքն ընդհատվել էր: Իհարկե, եթե «Շիրակի» գլխավոր մարզիչը տեղյակ լիներ նման ցուցանիշի մասին, գուցե և այլ որոշում կայացներ:

Եվ այսպես, Երմակովը մեկամյա ընդմիջումից հետո վերադառնալով «Շիրակ» (նա 2016/17թթ. առաջնության վերջին երկու խաղերում էր պաշտպանել թիմի դարպասը), 2018/19թթ. առաջնության մեկնարկից առանց փոխարինման հանդես էր եկել բոլոր 31 հանդիպումներում: Եվ ահա 2019թ. մայիսի 30-ին «Արցախի» հետ առաջնության ավարտական տուրի խաղում Երմակովի փոխարեն դարպասը պաշտպանեց Սոկրատ Հովհաննիսյանը:

11 960x640 - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Իսկ Երմակովը ստիպված էր նորից սկսել ռեկորդային բարձունքի գրոհը: Այս անգամ ամեն ինչ բարեհաջող անցավ: Նախորդ առաջնության բոլոր 28 հանդիպումներում էլ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անվերապահորեն դարպասի պաշտպանությունը վստահել էր ռուս դարպասապահին:

Ընթացիկ առաջնությունում «Արարատում» էլ մարզչի վստահությունը Երմակովի հանդեպ մնացել է անփոփոխ, որի շնորհիվ արդեն զգալի փորձ ունեցող դարպասապահն առանց փոխարինման մասնակցել է բոլոր 14 խաղերին (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված հանդիպումը):

Եվ եթե վերը նշված «Արցախի» հետ խաղում էլ Երմակովը պաշտպաներ «Շիրակի» դարպասը, ապա նրա ռեկորդային շարքը (74 խաղ) ներկայումս էլ ավելի տպավորիչ կլիներ: Այդ դեպքում Երմակովն «Արարատ-Արմենիայի» հետ կայացած նախորդ խաղում կգերազանցեր Արթուր Յուսպաշյանի ռեկորդը, որն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է «Փյունիկի» անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:

Gandzasar vs Shirak 12 960x640 - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

Սակայն, հաշվի առնելով Երմակովի վստահ ելույթները, չի բացառվում, որ նրան հաջողվի դառնալ նաև ՀՀ առաջնությունների բացարձակ ռեկորդակիր՝ գերազանցելով Յուսպաշյանի ցուցանիշը:

Իսկ ինչ վերաբերում է դարպասապահների շրջանում նրա սահմանած ներկայիս ռեկորդին, ապա այն գերազանցելը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երմակովը խաղից խաղ բարելավելու է իր ռեկորդային ցուցանիշը:

Բացի այդ էլ, Երմակովից հետո ներկայիս դարպասապահներից լավագույն ցուցանիշն ունեցող Օգնեն Չանչարևիչի՝ առանց փոխարինման, անընդմեջ անցկացրած 27 խաղերի շարքը 16-րդ տուրում ընդհատվեց: Նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանը հնարավորություն տվեց Դավիդ Յուրչենկոյին նորամուտը նշելու Հայաստանի առաջնությունում: Այնպես որ, առաջիկա տարիներին Երմակովի ռեկորդն անգերազանցելի կմնա:

131038901 3907486532618270 8488141653678666661 o 960x642 - Վսևոլոդ Երմակովի տպավորիչ ռեկորդը, որն անգերազանցելի կմնա առաջիկա տարիներին

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում առանց փոխարինման, անընդմեջ անցկացրած խաղերի քանակով դարպասապահների լավագույն ցուցանիշները:

ԴարպասապահներԱկումբԽաղԺամանակահատված
1. Վսևոլոդ Երմակով«Շիրակ», «Արարատ»4202.08.2019-01.03.2021
2. Արթուր Հարությունյան«Շիրակ»4101.04.2012-12.05.2013
3. Ստեփան Ղազարյան«Արարատ», «Ալաշկերտ»4103.08.2013-09.11.2014
4.Ռայմոնդ Զադուրյան«Շիրակ»3812.04.2003-07.11.2004
5. Գևորգ Կասպարով«Միկա», «Ալաշկերտ»3722.03.2015-07.08.2016
6. Անդրիա Դրագոևիչ«Փյունիկ»3604.11.2018-07.03.2020
7. Ֆելիքս Հակոբյան«Միկա»3504.10.2002-09.04.2004
8. Գրիգոր Մելիքսեթյան«Փյունիկ»3417.05.2008-24.05.2009
9. Արթուր Թորոյան«Բանանց»3420.04.2013-10.08.2014
10. Տիգրան Մինասյան«Լոռի»3222.04.1992-03.11.1992
11. Տիգրան Ասլանյան«Էրեբունի», «Միկա»3211.07.1999-05.07.2000
12. Արսեն Բեգլարյան«Գանձասար», «Ուլիս»3227.04.2014-23.05.2015

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա