Logo

«Վոլֆսբուրգը» չի պատրաստվում 3 միլիոնից ավելի վճարել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար

17:02 / 01.08.2023Ֆուտբոլ
null

Գերմանական «Վոլֆսբուրգը» չի պատրաստվում է 2․5-3 միլիոն եվրոյից ավելի վճարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Metaratings-ը։

Այնուամենայնիվ, կողմերը շարունակում է բանակցել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորվում էր, որ ռուսական ակումբը մերժել է Բրեմենի «Վերդերի»՝ 2,5 միլիոն եվրոյի առաջարկը։ «Լոկոմոտիվը» 5,5 միլիոն եվրո է գնահատում Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը։

Հայ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև իտալական «Բոլոնիան» ու «Էմպոլին» ու իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։ Լա լիգայի ներկայացուցիչը դեռ պահպանում է հետաքրքրությունը։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում աչքի է ընկել երեք խաղում անընդմեջ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նա 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանը՝ հայ ֆուտբոլիստը գոլի կամ ասիստի հեղինակ է դարձել նախորդ 7 պաշտոնական խաղերում (հավաքականում ու ակումբում)։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա