Logo

«Վուլվերհեմփթոնի» մարզիչը՝ Երևան ուղևորության մասին․ «Գիտենք, թե ինչ խնդրի ենք հանդիպելու»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.08.2019Հայկական ֆուտբոլ
GettyImages 1164316948 - «Վուլվերհեմփթոնի» մարզիչը՝ Երևան ուղևորության մասին․ «Գիտենք, թե ինչ խնդրի ենք հանդիպելու»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:01

-

-

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն խոսել է այն դժվարությունների մասին, որոնց թիմը բախվելու է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 3-րդ փուլում «Փյունիկի» հետ հանդիպելու պատճառով։

«Գիտենք, որ դժվար է լինելու հեռավորության առումով, բայց մենք պատրաստ կլինենք: Հարկավոր է հաղթահարել երկար տարածություն: Գիտենք, թե ինչ խնդրի ենք հանդիպելու և արդեն այս պահից մտածում ենք այդ մասին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է «Վուլվերհեմփթոնի» պաշտոնական կայքը:

«Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» առաջին մրցավեճը Երևանում կայանալու է օգոստոսի 8-ին: Անգլիական թիմը դրանից 3 օր անց իր առաջին հանդիպումն է անցկացնելու Պրեմիեր լիգայի 2019/20թթ․ մրցաշրջանում՝ հյուրընկալվելով երկրի նախկին չեմպիոն «Լեսթերին»:

Հավելենք, որ կողմերը պատասխան խաղի շրջանակում Մառախլապատ Ալբիոնում հարաբերությունները պարզելու են օգոստոսի 15-ին:

Տարխանով. «Յաբլոնեցը» մեր ամենաուժեղ մրցակիցն էր, բայց հաջորդ փուլում ավելի հզոր հակառակորդ է լինելու»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա