Logo

Ուոքեր. «Պրեմիեր լիգան հաղթելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:32 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը կարծում է, որ Պրեմիեր լիգան ավելի դժվար է հաղթել, քան Չեմպիոնների լիգան։

«Մանչեսթեր Սիթին» պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում։ Մենք պետք է մրցակցենք «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» հետ։ Պետք է գնալ ու հաղթել Չեմպիոնների լիգան։

Անցյալ տարի մենք մոտ էինք, բայց այդ ժամանակ հաղթեց ավելի ուժեղ թիմը։ Անկեղծ ասած, ինձ թվում է, որ ԱՊԼ-ում ամեն բան այլ է։ Առաջնությունն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգան, քանի որ բաղկացած է 38 խաղից։

Նախքան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 13 խաղ է մնացել։ Ինչ վերաբերում է իմ նախընտրություններին, ապա ես կցանկանայի հաղթել ԱՊԼ-ն, բայց Չեմպիոնների լիգան երազանք է»,- Ուոքերի խոսքն է մեջբերում talkSPORT-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա