Logo

Ռունին լքել է զբաղեցրած պաշտոնը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:36 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Դերբի Քաունթի» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին լքել է զբաղեցրած պաշտոնը։

Հատկանշական է, որ 36-ամյա նախկին ֆուտբոլիստն ինքն է ակումբին խնդրել ազատել իրեն այդ պաշտոնից։ Ուեյն Ռունին «Դերբի Քաունթին» գլխավորել էր 2020 թվականի նոյեմբերին։

Նրա ղեկավարությամբ թիմը դուրս էր մնացել Չեմպիոնշիփից՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով նախավերջին տեղը։ Ընդգծենք, որ 2021/22 մրցաշրջանում «Դերբին» ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուեյն Ռունին կարող է գլխավորել «Բարնլին», սակայն հետագայում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց բելգիացի Վենսան Կոմպանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա