Logo

«Չելսիի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական թիմը՝ ըստ WhoScored-ի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:46 / 06.04.2022ՍՊՈՐՏ
WhoScored-Չելսի-Ռեալ

Այսօր՝ ժամը 23:00-ին, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Ռեալը»:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է «Չելսիի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:

Լավագույնների թիմում ընդգրկված է «Չելսիի» 5 և «Ռեալի» 6 ֆուտբոլիստ:

«Չելսիի» և «Ռեալի» ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական թիմը՝ ըստ WhoScored-ի

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ»)

Պաշտպաններ՝ Ռիս Ջեյմս («Չելսի»), Էդեր Միլիտաո («Ռեալ»), Տիագո Սիլվա («Չելսի»), Մարկոս Ալոնսո («Չելսի»)

Կիսապաշտպաններ՝ Տոնի Կրոս («Ռեալ»), Կազեմիրո («Ռեալ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»)

Հարձակվողներ՝ Հաքիմ Զիեշ («Չելսի»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Վինիսիուս («Ռեալ»)

«Չելսի» - «Ռեալ» հանդիպումը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա