Logo

Վեյնալդումը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:32 / 05.03.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo, նիդեռլանդցին հայտնվել է «Ատլետիկոյի» տրանսֆերային թիրախում: Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է 20 մլն եվրո տրամադրել՝ գործարքի կայացման համար:

31-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել Հեկտոր Էրերային, որն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է ամերիկյան «Հյուսթոն» թիմը:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում Վեյնալդումը մասնակցել է 28 խաղի, դարձել 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա