Logo

Վեյնալդումը կարող է առաջիկա օրերին հեռանալ ՊՍԺ-ից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:46 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Ջորջինյո Վեյնալդում

ՊՍԺ-ի նիդեռլանդցի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը կարող է հեռանալ թիմից ու առաջիկա վեց ամիսները վարձակալությամբ անցկացնել այլ ակումբում՝ հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Sky Sports-ին:

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը չի վայելում արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի վստահությունն ու արդեն այս ամիս կարող է նոր ակումբ ունենալ: Վեյնալդումի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Անգլիական ակումբից արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ: 

Հիշեցնենք, որ Ջորջինյո Վեյնալդումն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել ՊՍԺ՝ մերժելով կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը:

Հավելենք՝ Նիդեռլանդների հավաքականի խաղացողը 2015-2021 թվականներին հանդես է եկել Անգլիայում՝ պաշտպանելով նախ՝ «Նյուքասլի», ապա՝ «Լիվերպուլի» մարզական պատիվը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա