Logo

«Տպավորություն է, թե նրանք պարում են». Կասիլյասն անդրադարձել է Ուիլ Սմիթի՝ օրվա ամենաքննարկվող ապտակին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:15 / 28.03.2022ՍՊՈՐՏ
Կասիլյաս-Ուիլ Սմիթ

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը կարծես ընթանում էր նախատեսվածի պես, այնքան սպասելի, որ հաղթողներ դարձան հավակնորդները, բայց այդպես մինչև այն պահը, երբ բեմ բարձրացավ Քրիս Ռոքը՝ ներկայացնելու լավագույն վավերագրական ֆիլմի համար տրվող «Օսկարը»:

Ռոքի ելույթն սկսվեց նորմալ, բոլորը, այդ թվում՝ Ուիլ Սմիթը, ծիծաղում էին: Սակայն Ռոքի՝ Ուիլ Սմիթի կնոջ վերաբերյալ կատակը գլխիվայր շրջեց իրադարձությունների ընթացքը: Ուիլ Սիմթը բարձրացավ բեմ ու ոչ այս կողմ, ոչ այն կողմ ապտակեց Ռոքին: Կատակերգուն տպավորություն ստեղծեց, թե դա կատակ էր, բայց Ուիլ Սմիթը շարունակում էր բղավել Ռոքի վրա անգամ դահլիճում իր տեղը նորից զբաղեցնելուց հետո:


Թեև հեռարձակումներից դուրս մնաց այդ իրադարձությանը հաջորդած պահը, երբ Սմիթն ինչ-որ բան էր ասում Ռոքին, բայց մի շարք աղբյուրներ պնդում են, որ առանց հեռարձակման էլ Սմիթի շուրթերից դյուրընթեռնելի էին՝ «Կնոջս անունը հանի՛ր քո կեղտոտ բերանից» տողերը:

Տեղի ունեցածը լայն քննարկումների առիթ է տվել, հասել անգամ Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ավագ Իկեր Կասիլյասին:

«Այնպիսի տպավորություն է, թե նրանք պարում են»,- գրել է Կասիլյասը:

 

A mi me parece que están bailando…🕺🪩 🕺🎶

Posted by Iker Casillas on Monday, March 28, 2022

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա