Logo

«Ուիմբլդոն». Նադալը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:02 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ութերորդ անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» 1/4 եզրափակիչ:

4-րդ շրջանում աշխարհի 4-րդ ռակետը 3 սեթում 6:4, 6:2, 7:6(6) հաշվով հաղթել է նիդեռլանդցի Բոտիկ վան դե Զանդսխուլպին: Նադալը հուլիսի 6-ին քառորդ եզրափակիչում կհանդիպի ամերիկացի Թեյլոր Ֆրիցին:


Նադալը 47-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառորդ եզրափակիչներում։ Այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն Նովակ Ջոկովիչը (53) և Ռոջեր Ֆեդերերը (58):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա