Logo

Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստները չեն մասնակցի «Ուիմբլդոնին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:20 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ուիմբլդոն

Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներն այս տարի չեն կարող մասնակցել «Ուիմբլդոնին»՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Արգելքը տարածվում է նաև Մեծ Բրիտանիայում անցկացվելիք մյուս մրցաշարերի վրա: Եթե իրավիճակը դեպի լավը փոխվի մինչև հունիս, Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիան (LTA) և All England Lawn Tennis and Croquet Club-ը (AELTC) կվերացնեն բոլոր սահմանափակումները:

«AELTC-ի և մրցաշարի կառավարող կոմիտեի անունից այս սարսափելի և դժվարին պահին մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք տուժել են ռուս-ուկրաինական հակամարտությունից:

Մենք միանում ենք Ռուսաստանի գործողությունների ընդհանուր դատապարտմանը և վերլուծել ենք մեր պարտավորությունները խաղացողների, թենիսի հանրության և բրիտանական հանրության հանդեպ: Մենք նաև հաշվի ենք առել բրիտանական կառավարությունից ստացված սպորտային միջոցառումների ուղեցույցները։

Հաշվի առնելով «Ուիմբլդոնի» բարձր կարգավիճակը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում՝ մենք պարտավորված ենք զգում մասնակցել Ռուսաստանի գլոբալ ազդեցության սահմանափակմանը»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ուիմբլդոն-2022»-ը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա