Logo

«Ուիմբլդոն». Նադալը երրորդ շրջանում է, սպասվող ամենահետաքրքիր մենախաղերը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:10 / 01.07.2022ՍՊՈՐՏ
null

«Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը 3-1 (6-4, 6-4, 4-6, 6-3) հաշվով հաղթել է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսին: Մենախաղը տևել է 3 ժամ 58 րոպե:

Երրորդ շրջանում «Մեծ սաղավարտի» 22-ակի դափնեկիրը կմրցի Լորենցո Սոնեգոյի հետ:

«Յուրաքանչյուր օրը մարտահրավեր է, յուրաքանչյուրի հետ պայքարելն էլ դժվար է: Մենք խաղում ենք աշխարհի լավագույնների դեմ: Վերջին 3 տարիներին խոտածածկի վրա շատ չեմ խաղացել: Ինձ համար սա ավելի լավը դառնալու հնարավորություն է: Այսօր հաղթեցի ու շատ ուրախ եմ դրա համար:

Սկզբում սխալները շատ էին, բայց հետո շտկեցի: Ինձ համար կարևոր է ընդունել, որ կատարյալ չեմ: Պարզապես պետք է շարունակել աշխատել: Պետք է խոհեմություն ցուցաբերել ու ընդունել մարտահրավերները»,- ATP Tour-ը մեջբերում է Նադալի խոսքը:


Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 40 350 000 ֆունտ է: Ռուս և բելառուս թենիսիստների՝ մրցաշարից հեռացնելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի թենիսի ասոցիացիայի որոշմամբ պայմանավորված՝ «Ուիմբլդոնում» իրենց ելույթների համար թենիսիստներին վարկանիշային միավորներ չեն տրվի:

3-ՐԴ ՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂԵՐԸ

Նովակ Ջոկովիչ - Միոմիր Կեցմանովիչ (01.07, ժ.՝ 18:00-ին)

Յանիկ Սիներ - Ջոն Իզներ (01.07. ժ.՝ 17:30-ին)

Օսկար Օտե - Կառլոս Ալկարաս (01.07. ժ.՝ 19:00-ին)

Քեմերոն Նորի - Սթիվ Ջոնսոն (01.07. ժ.՝ 20:00-ին)

Նիկ Կիրյոս - Ստեֆանոս Ցիցիպաս (02.07. ժ.՝ 14:00-ին)

Ռիշար Գասկե - Բոտիկ վան դե Զանդսխուլ (02.07. ժ.՝ 14:00-ին)

Լորենցո Սոնեգո - Ռաֆայել Նադալ (02.07. ժ.՝ 14:00-ին)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա