Logo

Վիտսելը տեղափոխվում է իսպանական գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:30 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտսելը տեղափոխվում է Մադրիդի «Ատլետիկո»՝ հաղորդում է RTBT-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Կիսապաշտպանն անվճար կտեղափոխվի Մադրիդ, քանի որ գերմանական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

2021/22 մրցաշրջանում 33-ամյա Վիտսելը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա