Logo

ԱԱ 2022. Այսօր հայտնի կդառնա նախավերջին մասնակիցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 13.06.2022ՍՊՈՐՏ
ԱԱ 2022

Այսօր՝ հունիսի 13-ին, Կատարում կայանալիք ԱԱ 2022-ի նախավերջին ուղեգիրը կվիճարկեն Ավստրալիայի և Պերուի հավաքականները: Հանդիպումը կկայանա Կատարի «Էր-Ռայան» ստադիոնում, մեկնարկը՝ 22:00-ին: Նշենք՝ խաղով պայմանավորված՝ այս օրը ոչ աշխատանքային է Պերուում:

Ավստրալացիներն ասիական գոտու ընտրական մրցաշարի իրենց խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը, իսկ անցումային առաջին խաղում հաղթել են ԱՄԷ-ին: Պերուի ընտրանին հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Այս զույգի հաղթողը կընդգրկվի ԱԱ 2022-ի հիմնական փուլի D խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Թունիսի հավաքականները: 

Վաղը՝ հունիսի 14-ին, ԱԱ 2022-ի վերջին՝ 32-րդ ուղեգիրը կվիճարկեն Կոստա Ռիկայի և Նոր Զելանդիայի հավաքականները: Խաղի մեկնարկը՝ 22:00-ին: Զույգի հաղթողն էլ կընդգրկվի ԱԱ 2022-ի հիմնական փուլի E խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Իսպանիան, Գերմանիան և Ճապոնիան:

Հիշեցնենք՝ ԱԱ 2022-ը կմեկնարկի նոյեմբերի 21-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա