Logo

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգայի մեկ այլ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 10.06.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի մեկ այլ ակումբի տրանսֆերային թիրախում է: Հեղինակավոր Bild պարբերականի փոխանցմամբ՝ Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է բարձրագույն դիվիզիոն վերադարձած Բրեմենի «Վերդերը»:

Հանրահայտ Kicker պարբերականը նույնպես հաստատում է՝ բրեմենյան թիմը թիրախավորել է Ադամյանին, սակայն կողմերի միջև դեռևս բանակցություններ չեն սկսվել:

Աղբյուրը նշում է, որ Ադամյանը կարող է չհամապատասխանել «Վերդերի» գլխավոր մարզիչ Օլե Վերների խաղային համակարգին: Հաղորդվում է նաև, որ հայ հարձակվողը դժվար թե ելույթները շարունակի «Հոֆենհայմի» կազմում:

Սարգիս Ադամյանը 2021/2022 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգեում»: 29-ամյա ֆուտբոլիստի՝ «Հոֆենհայմի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա