Logo

Մ20 ԵԱ. Հայաստանի հաշվին գրանցվեց 1-ական ոսկե և արծաթե, 2 բրոնզե մեդալ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:32 / 30.06.2022Ըմբշամարտ
հունահռոմեական ոճի ըմբիշներ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Հռոմում ավարտված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Ընդ որում՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հռչակվել է աշխարհամասի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում Աղաջանյանը 4։0 հաշվով վստահ առավելության է հասել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ։ Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաջորդաբար հաղթել է Լատվիան ներկայացնող Կասպարս Բոնդարենկոյին (10։0), շվեդ Իլիաս Ջեյսոն Այխանին (9։0) և ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին (9։1)։

Հայ-վրացական եզրափակիչ մյուս դիմակայությունում 67 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Աշոտ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվել է Նիկա Բրոլաձեին և բավարարվել արծաթե մեդալով:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վիգեն Նազարյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա