Logo

Խաբիբը կանխատեսում է արել UFC 276-ի չեմպիոնական մենամարտերի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:43 / 29.06.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն իր կարծիքն է հայտնել UFC 276 մրցաշարի չեմպիոնական մենամարտերի վերաբերյալ:

Չեմպիոնական մենամարտերը երկուսն են. միջին քաշային կարգում ամերիկացի Ջարեդ Կանոնիրը փորձելու է գահընկեց անել գործող չեմպիոն, նորզելանդացի Իսրայել Ադեսանյային, իսկ կիսաթեթև քաշային կարգում Ավստրալիան ներկայացնող Ալեքս Վոլկանովսկին փորձելու է տիտղոսը պաշտպանել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Հոլոուեյի դեմ մենամարտում:

«Ադեսանյա - Կանոնիր. կարծում եմ՝ պայքար կլինի, սակայն Իսրայելը կհաղթի, քանի որ մրցակցին գերազանցում է արագությամբ, հարվածների ճշգրտությամբ և փորձով: 

Վոլկանովսկի - Հոլոուեյ մենամարտում կրկին առավելություն կտամ չեմպիոնին: Ալեքսը տպավորեց վերջին ելույթների ժամանակ: Մաքսը նույնպես հիանալի է, սակայն Վոլկանովսկին կպաշտպանի տիտղոսը, քանի որ շատ է մենամարտում և միշտ լավ մարզավիճակում է»,- Խաբիբի խոսքը մեջբերում է UFC Russia-ն:

UFC 276 մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 3-ի վաղ առավոտյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա