Logo

Կարեն Խաչանովը պարտվել է Մոնտե Կառլոյի մրցաշարի մեկնարկում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:23 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մոնտե Կառլոյում (Մոնակո) անցկացվող ATP-1000 շարքի մրցաշարի 2-րդ շրջան:

Մրցաշարի մեկնարկում ռուս թենիսիստը 7:6 (7:5), 3:6, 3:6 հաշվով պարտվել է Արգենտինայի ներկայացուցիչ Դիեգո Շվարցմանին (12): Հանդիպումը տևել է 3 ժամ 9 րոպե:

Նշենք նաև, որ մրցաշարի ընդհանուր ֆոնդը կազմում է 5415000 եվրո: 

Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա