Logo

Խամեսը որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:08 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ալ-Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Բրազիլիայում:

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ կոլումբացին որոշել է ընդունել «Բոտաֆոգոյի» առաջարկը: Ակումբներն ակտիվ բանակցություններ են վարում, և համաձայնության գալու դեպքում գործարքը կկայանա:

30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Պորտուն», «Մոնակոն», «Ռեալը», «Էվերթոնը», «Բավարիան»:

2021/22 մրցաշրջանում «Ալ-Ռայանի» կազմում Խամեսն անցկացրել 14 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 7 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա