Logo

Էդուարդ Վարդանյանի տպավորիչ հաղթանակը հարավաֆրիկացու նկատմամբ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:39 / 24.05.2022Խառը մենամարտեր
Էդուարդ Վարդանյան

Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը դարձել է թեթև քաշային կարգում АСА-ի Գրան պրիի կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցը։

Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում նա խեղդող հնարքով վաղաժամ հաղթանակ է տարել հարավաֆրիկացի Ալեյն Իլունգայի նկատմամբ։ Դա մեր հայրենակցի 23-րդ հաղթանակն էր կարիերայում, որի ընթացքում նա կրել է նաև 4 պարտություն։

Վարդանյանի հաջորդ մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող Յուսուֆ Ռայիսովը։ Այդ մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 17-ին Մոսկվայում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամն ավելի քան 800 հազար դոլար է։ Կիսաեզրափակիչի մյուս երկու մասնակիցները կորոշվեն ավելի ուշ։

Ի դեպ, ACA-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վարդանյանը դարձել է խառը մենամարտերի ACA 139 մրցաշարի արդյունքներով 5 հազար դոլարի հավելավճարի արժանացած երկու մարտիկներից մեկը։

Իսկ ահա Հայաստանի ներկայացուցիչ Գերման Բարսեղյանի նկատմամբ վաղաժամ հաղթանակ տարած բրազիլացի Չարլզ Էնրիկեն պարգևավճարից զրկվել է կշռման արարողությունը տապալելու պատճառով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա