Logo

Ռուս մարտիկը՝ Արման Ծառուկյանի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:38 / 24.06.2022Խառը մենամարտեր
Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի ռուս մարտիկ Վյաչեսլավ Վասիլևսկին խոսել է Արման Ծառուկյանի մասին, որը հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը UFC Fight Night 208 մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու է Մատեուշ Գամրոտին։

«Ծառուկյանն ուժեղ մարտիկ է, բայց այսօրվա դրությամբ դեռևս չունի չեմպիոնական մակարդակ։ Չեմպիոնական ներուժ ունի, սակայն դա չափազանց լայն հասկացություն է։

Ամեն դեպքում, տարբեր կազմակերպություններում, նույնիսկ UFC-ում չեմպիոնները հաճախ են փոխվում։ Այս պատճառով չեմպիոնական ներուժ ասվածը չափազանց լղոզված բնորոշում է։ Թոփ-15-ի շարքի ցանկացած մարտիկ, լինելով լավագույն մարզավիճակում, կարող է հաղթել առաջին համարին։ Առաջատարներից յուրաքանչյուրը կարող է չեմպիոն դառնալ, նա ունի ներուժ»,- «Чемпионат»--ը մեջբերում է Վասիլևսկիի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա