Logo

Չավի. «Բարսելոնայի» մարզաշապիկը 20 կիլոգրամով ավելի ծանր է, քան ցանկացած այլ ակումբինը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:26 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Chavi xaxi ampopum

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղից (1:0) հետո ամփոփել է հանդիպումը:

«Մենք սպասում էինք այս խաղին։ Փորձեցինք տարբեր սխեմաներով խաղալ՝ երեք պաշտպանով, չորսով։ Հետո մենք խաղացինք 3-4-3 տակտիկական դասավորությամբ, ու դա մեզ վրա թանկ նստեց։

Մենք բարդ իրավիճակ ունենք: Այսօր մենք տառապեցինք խաղադաշտում: Մեզ համար հեշտ չէր, բայց 3 ոսկե միավոր վաստակեցինք: Կարևոր է նաև այն, որ գնդակ բաց չենք թողել։

Հիմա ֆուտբոլիստներն իրենց նկատմամբ վստահություն չունեն։ Այն, ինչ շրջապատում է նրանց, երբեմն վնասակար է: Ալբան հիանալի հանդիպում անցկացրեց, ինչպես Բուսկետսն ու Պիկեն, որոնց քննադատում էին: «Բարսելոնայի» մարզաշապիկը 20 կիլոգրամով ավելի ծանր է, քան ցանկացած այլ ակումբինը։ Ֆրենկի դե Յոնգը նույնպես ավելի լավ տեսք ուներ:

Այսօր արևը ծագել էր»,- Չավիի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա