Logo

Չավի. «ՉԼ-ն ցույց տվեց, որ Լա լիգան այնքան էլ հետ չի մնում Պրեմիեր լիգայից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:11 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Չեմպիոնների լիգայի հանդիպումների ֆոնին համեմատել է ԱՊԼ-ն ու Լա լիգան։

«Ռեալն» ու «Վիլյառեալը» նախօրեին հաղթահարեցին համապատասխանաբար «Չելսիի» ու «Բավարիայի» արգելքը՝ նվաճելով եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

«Երեկվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Լա լիգան այնքան էլ հետ չի մնում Պրեմիեր լիգայից։ Ինչ էլ որ լինի, Լա լիգան միշտ մնում է Լա լիգա։ Այս մրցաշարը միշտ ուժեղ է լինելու։

Ես երկու հանդիպումներն էլ տեսել եմ։ Ես ֆուտբոլի երկրպագու եմ։ «Բարսելոնայի» վերջնական նպատակը Չեմպիոնների լիգա վերադառնալն է։ Ի դեպ, «Վիլյառեալին» հիմա կարելի է մեծ ակումբ համարել, այնպես չէ՞։ Նրանց պետք է ներառել մեծ ակումբների ցանկում»,- ասել է Չավին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա