Logo

Չավին Դեմբելեի գործակալին վերջնագիր է ներկայացրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:35 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Chavi-Dembele

Հունվարի 25-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առաջին անգամ հանդիպել է վինգեր Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ՝ հայտնում է Marca-ն։

Իսպանացին բացատրել է, որ «կապտանռնագույնները» ցանկանում էին պահել խաղացողին, և պայմանագրի երկարաձգման առաջարկները, որոնք մերժվել էին խաղացողի կողմից, դրա հաստատումն են: Բայց երբ պարզվել է, որ հնարավոր չէ համաձայնության գալ, ակումբում գիտակցել են, որ ավելի լավ է՝ Դեմբելեն հեռանա մինչև հունվարի 31-ը։

Սիսոկոն անդրադարձել է այն թեմային, թե ինչ կլինի, եթե պայմանագիրը չերկարաձգվի, բայց տրանսֆերը չկայանա ձմռանը։ Չավին պատասխանել է. «Եթե երկու տարբերակներից ոչ մեկը չընդունվի, նա այլևս չի խաղա «Բարսելոնայում»:

Գործակալը մարզչին ասել է, որ Դեմբելեն ցանկանում է օգնել ակումբին, որ նա աջակցում է ընթացիկ նախագծին, և դա ցույց է տալիս մարզումների ժամանակ քրտնաջան աշխատանքով:

Նշվում է, որ հանդիպումը լարված մթնոլորտում չի անցել։ Ընդհակառակը, երկու կողմերն էլ հայտնել են իրենց կարծիքը՝ փոխադարձ համաձայնությամբ հարցին լուծում տալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պայմանագիրը երկարաձգելու համար վերջին առաջարկը կանի Դեմբելեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա