Logo

Չավի. «Կանենք ամեն հնարավորը, որ նման խաղեր այլևս չկրկնվեն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:36 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Չավի Էրնանդես

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է վերջին տարիներին թիմի անհաջող ելույթները Չեմպիոնների լիգայում։

«Երկու միանման հանդիպումներ չեն լինում։ «Լիվերպուլի» դեմ խաղը նման չէր «Բավարիայի» դեմ հանդիպմանը։ Մենք կփորձենք չկրկնել դա։ Պայքարելու ենք, քանի որ այս մրցաշարը պահանջում է շատ բարձր խաղամակարդակ։

Կանենք ամեն հնարավորը, որ նման խաղեր այլևս չկրկնվեն։ Մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ ու հաղթել։ «Բարսելոնան» զգալի աճ է գրանցել նոյեմբերից։

Ես գոհ եմ մեր տարած աշխատանքից։ Դիրքային հարձակում, արագ գրոհներ և այլն»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կմրցի չեխական «Վիկտորիա Պլզենի» հետ։

Սեպտեմբերի 7-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին և կցուցադրվի «Վիվառո Արենայի» ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա