Logo

Չավին ամփոփել է «Այնտրախտի» դեմ խաղը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:24 / 15.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտությունը (2:3):

«Մենք հերոսություն ցույց տվեցինք, բայց դա բավարար չէր։ Մենք պարտվում էինք, բայց կարողացանք տարբերությունը հասցնել 1 գոլի։ Այնքան էլ լավ չէինք խաղում, չէինք հասկանում, թե ինչպես պետք է գործել հարձակման ժամանակ: Վերահսկում էինք խաղը, բայց եվրագավաթներում թույլ տված սխալների համար պետք է վճարել։

Հիմա պետք է կենտրոնանանք առաջնության վրա։

Փորձեցինք հաղթել: Այս արդյունքը ձախողում չէ, բայց ես շատ հիասթափված եմ: Այժմ մեր նպատակը Չեմպիոնների լիգա դուրս գալն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա