Logo

Չավի. «Մեզ թալանված ենք զգում մեր սեփական տանը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:38 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ «Այնտրախտի» երկրպագուների պահվածքն ազդել է խաղի ելքի վրա։ Եվրոպա լիգայի շրջանակում կայացած խաղում Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի մոտ 30 հազար երկրպագու է ներկա եղել։ «Կապտանռնագույնները» 2-3 հաշվով պարտություն են կրել ու չեն կարողացել կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել։

«Ֆուտբոլիստների մոտ զգացողություն կար, թե նրանք տանը չեն։ Սա արդարացում չէ, բայց մթնոլորտն ազդեց մեզ վրա։ Ես վատ զգացողություն չունեի նախքան այն պահը, երբ մենք հյուրանոցից նստեցինք ավտոբուս։

Մենք մեզ չէինք զգում ինչպես տանը։ Մեզ վրա տարբեր իրեր էին նետում, ու ֆուտբոլիստները նույնիսկ չէին կարողանում հասնել թունել։ Դա ամեն առումով ռիսկային երեկո էր։

Հանդիպումը վատ սկսվեց և վատ ավարտ ունեցավ։ Մեզ թալանված ենք զգում մեր սեփական տանը։ Ինչ որ պահ ակումբը կատարվածի բացատրություն կտա կամ թեկուզ հետագայում նման դեպք թույլ չտալու ուղի կգտնի։ Անխոս, սա ակումբի սխալն էր»,- ասել է Չավին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա