Logo

Չավի. «Նա հիանալի խաղացող է, բայց ես չեմ կարծում, որ մենք կախվածություն ունենք նրանից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:44 / 11.04.2022ՍՊՈՐՏ
Chavi-Pedri

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Պեդրիի հասցեին, սակայն նշել է, որ նրանց խաղը մեծապես կախված չէ մեկ ֆուտբոլիստից:

«Նա հիանալի խաղացող է: Մի խնայեք նրա հասցեին հնչող գովասանքները։

Նա այնպիսի խաղացող է, որը հիացնում է ինձ և կարող է փոփոխություն մտցնել յուրաքանչյուր խաղում:

Նա հիանալի գոլ խփեց «Լևանտեի» դեմ խաղում, բայց ես չեմ կարծում, որ մենք կախվածություն ունենք նրանից»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նա նշել է, որ թիմում ոչ պակաս նշանակալից խաղացողներ կան.

«Ֆրենկի դե Յոնգը և Նիկո Գոնսալեսը նույնպես ջանք գործադրեցին «Լևանտեի» դեմ խաղում»:

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին Լա լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Չավի. «Նա մեծ պրոֆեսիոնալ է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա