Logo

Չավի. «Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:47 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Ուսման Դեմբելե - Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Սելտային» (3:1) հաղթելուց հետո գովաբանել է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին, որը 2 ասիստ է կատարել այդ խաղում:

«Դեմբելե՞ն. տարբերություն ստեղծելու համար պետք է ավելին անել, քան պարզապես գոլ խփել: Առաջին գոլի դրվագում Ուսմանը գործնականում ամեն ինչ արեց, իսկ հետո ևս մեկ ասիստ կատարեց Օբային: Դեմբելեն կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,- Չավիի խոսքն է մեջբերում Barca Universe-ը:

24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կավարտվի հունիսին։ Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա