Logo

Չավի. «Նրան կայունություն է անհրաժեշտ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:33 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի դժգոհությունը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում փոխարինվելուց հետո (0-1): Լա լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում Չավին նիդեռլանդցուն փոխարինեց հանդիպման 60-րդ րոպեին։

«Մենք զրուցել ենք դեմ առ դեմ։ Անխոս, փոխարինվելն առաջացրեց նրա դժգոհությունը, բայց ես պետք է աչալուրջ լինեմ թիմի նկատմամբ։ Ֆրենկին ամեն խաղում տարբերություն է ստեղծում և հիանալի խաղեր է անցկացրել, բայց նրան կայունություն է անհրաժեշտ։

Եվ դա նրա ուժերի սահմաններում է։ Դե Յոնգը ծայրահեղ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» ներկայի ու ապագայի համար»,- իսպանական մամուլի հաղորդմամբ՝ ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա