Logo

Ռոմանո. ՊՍԺ-ն որոշում է կայացրել Խավի Սիմոնսի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:27 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ն կերկարաձգի երիտասարդ կիսապաշտպան Խավի Սիմոնսի պայմանագիրը՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը շարունակում է հույսեր կապել 19-ամյա խաղացողի հետ: Կողմերը նոր, երկարաժամկետ պայմանագիր կկնքեն, որից հետո նիդեռլանդցին վարձակալական հիմունքով կխաղա ՊՍՎ-ում:

Հատկանշական է, որ Սիմոնսի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:

Խավին փարիզյան ակումբի շարքը համալրել է 2019 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով «Բարսելոնայից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա