Logo

Չավի. «Վիլյառեալի» դեմ խաղը կարող է Դեմբելեի համար վերջինը լինել «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:51 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ կայանալիք խաղը կարող է վերջինը լինել Ուսման Դեմբելեի համար կատալոնական ակումբում։

«Սա կարող է «Բարսելոնայում» Դեմբելեի վերջին խաղը լինել, բայց Ուսմանը դեռ կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Դեմբելեն վճռական ֆուտբոլիստ է և ինձ շատ է դուր գալիս։

Ես լավատեսորեն եմ տրամադրված ու հույս ունեմ, որ Ուսմանը կարիերան կշարունակի մեր թիմում»,- Չավիի խոսքն է հաղորդում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին։

2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա