Logo

Չավի. «Քանի դեռ կան մաթեմատիկական շանսեր, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:27 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Չավի-չեմպիոնության շանսեր

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (1:0) տոնած հաղթանակի և չեմպիոնության շանսերի մասին:

«Շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքը լավ արդյունքներ է տալիս։ «Սևիլիան» սուպերթիմ է, առաջնության լավագույն պաշտպանողական ֆունկցիաներ կատարող թիմերից մեկը, և մենք կարողացանք հաղթել նրանց։

6-միավորանոց հանդիպում էր, հիմա մենք 2-րդ տեղում ենք: Ես շատ գոհ եմ, սիրում եմ հաղթել։ Քանի դեռ կան մաթեմատիկական շանսեր, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար։ «Ռեալը» դժվար թե շատ միավոր կորցնի, բայց մենք կփորձենք մինչև վերջ»,- Չավիի խոսքն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» 57 միավորով 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Սևիլիան» նույնքան միավորով 4-րդ տեղում է՝ կատալոնական ակումբին զիջելով լրացուցիչ ցուցանիշներով: Իսպանիայի առաջնության առաջատար «Ռեալն» ունի 69 միավոր: 

Հավելենք՝ կատալոնական գրանդը 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա