Logo

Չավին Դեմբելեի համար ընդհատել է իր արձակուրդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:25 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Չավի-Ուսման Դեմբելե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս ունի, որ ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն կմնա ակումբում։ Իսպանական Sport-ի հաղորդմամբ՝ գլխավոր մարզիչն ընհատել է իր արձակուրդը՝ Դեմբելեի հետ հանդիպելու համար: Չավին փորձում է համոզել Ուսմանին նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։

Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև հունիսի 30-ը (ներառյալ): Ֆրանսիացին կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուսման Դեմբելեն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա