Logo

Չավին՝ «Այնտրախտի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:22 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Չավի- Այնտրախտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ առաջին խաղի արդյունքը (1:1):

«Սովորականից քիչ հնարավորություններ ստեղծեցինք, բայց արդյունքից գոհ ենք։ Ամենից հաճախ նախաձեռնողն ավելի շատ շանսեր է ստեղծում, իսկ այսօր այլ էր։

Մենք չկարողացանք զսպել նրանց արագ հակագրոհները: Բայց սա եվրագավաթային հանդիպում է, և դա դժվարություններ է ենթադրում։

«Կամպ Նոուում» դժվար կլինի, բայց մեր երկրպագուները մեզ հետ կլինեն»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա