Logo

Չավի. «Սա այն հարցն է, որը դուք պետք է ուղղեք Սիմեոնեին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:42 / 09.09.2022ՍՊՈՐՏ
Անտուան Գրիզման-Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է պատասխանել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ հարցին: Գրիզմանն անընդմեջ 2-րդ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է Մադրիդի «Աթլետիկոյում», ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»:

«Գրիզմանի ապագա՞ն: Սա այն հարցն է, որը դուք պետք է ուղղեք Սիմեոնեին: Վերջերս նա ասաց, որ ինքը «Ատլետիկոյի» մարդն է։ Մենք երբեք չենք քննարկել իրավիճակը Գրիզմանի հետ։ Ես շատ բան չեմ կարող անել»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի 31-ամյա հարձակվողը 2019 թվականի հուլիսին էր ռեկորդային՝ 120 միլիոն եվրոյով «Աթլետիկոյից» տեղափոխվել «Բարսելոնա»: Երկու մրցաշրջան կատալոնական գրանդում անցկացնելուց հետո վարձավճարով վերադարձել էր Մադրիդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա