Logo

Չավին Դեմբելեին համեմատել է Նեյմարի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:42 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Չավի-Դեմբելե-Նեյմար

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին համեմատել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ:

«Նա երջանիկ է, փոխանցումներ է կատարում, տարբերություն է ստեղծում խաղադաշտում: Ես չեմ տեսել շատ խաղացողների, որոնք նման կարողություններ ունեն: Նա Նեյմարի մակարդակին է։

Վերջին տարիներին Դեմբելեն շատ խնդիրներ ուներ և արժանի էր նրան, ինչ հիմա ունի։ Չկա նրա նման մեկ այլ վինգեր, որը կարողանա նրա պես գործել հարձակման երկու եզրերում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը 2013-2017 թվականներին խաղացել էր «Բարսելոնայում», որտեղից ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով տեղափոխվել էր ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա