Logo

Չավին՝ «Կադիսից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:38 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Chavi-Kadis

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 32-րդ տուրում «Կադիսից» կրած պարտությունը (0:1):

«Կադիսն» ագրեսիվ էր պաշտպանությունում, լավ կազմակերպված։ Մեզ համար դժվար էր։ Պետք է վերլուծենք մեր աշխատանքը և գնանք առաջ։ Մենք շարունակում ենք պայքարը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

Անցյալ շաբաթը վատ դասավորվեց մեզ համար, պետք է ամեն ինչ փոխենք որքան հնարավոր է շուտ: 3 հիանալի գոլային պահ ունեինք, պետք է գոլ խփեինք ու հաղթեինք։ Հարկավոր է ինքնաքննադատ լինել և փոխել բացասական դինամիկան։ Մենք արդյունավետ չէինք»,- Չավիի խոսքն է մեջբերում Movistar-ը:

«Բարսելոնան» 31 խաղից վաստակել է 60 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա