Logo

Չավին՝ Լևանդովսկիի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:12 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Չավի- Լևանդովսկի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Ռոբերտը հիանալի խաղացող է, բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Այնտրախտի» դեմ խաղին: Այս թեման քննարկելու ճիշտ ժամանակը չէ»,- Չավիի խոսքն է մեջբերում իտալացի հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին անձամբ է համոզում լեհ հարձակվողին տեղափոխվել «Բարսելոնա»: 33-ամյա հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կավարտվի 2023 թվականի ամռանը:

Transfermatkt-ը Լեհաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 47 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա