Logo

Չավին՝ Լևանդովսկիի մասին. «Տարիքը կարևոր չէ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:36 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

Չավին պատրաստ է «Բարսելոնա» հրավիրել «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկիին և ոչ այնքան երիտասարդ այլ ֆուտբոլիստների։

Իսպանացի մասնագետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է թիմ հրավիրել լեհ հարձակվողին՝ հաշվի առնելով նրա տարիքը։

«Ես հրավիրել եմ Դանի Ալվեսին, երբ նա 38 տարեկան էր։ Հարցը ոչ թե տարիքն է, այլ խաղամակարդակը։ Ֆուտբոլիստները շատ լուրջ են իրենց հետևում և ամեն տարի ավելի պրոֆեսիոնալ են դառնում։

Յուրաքանչյուր խաղացող մի ամբողջ աշխարհ է։ Իբրահիմովիչը, Մոդրիչը, Դանի Ալվեսը... Նրանք բոլորը լավ են խաղում մեծ ակումբներում։ Ռոնալդուն և Մեսին՝ նույնպես։ Տարիքն առաջնային չէ»,- Yahoo Sports-ը մեջբերում է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի խոսքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա