Logo

Չավին «մաքրում» է կազմը. 10 ֆուտբոլիստ պետք է լքի «Բարսան»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:45 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Չավի-Բարսելոնա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մտադիր է ամռանը գլոբալ թարմացնել թիմի կազմը՝ հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Չավին մի շարք ֆուտբոլիստների տեղեկացրել է, որ նոր թիմ փնտրեն:

Այդ ֆուտբոլիստներն են Ռիկի Պուչը, Օսկար Մինգեսան, Մարտին Բրեյթվեյթը, Սամուել Ումտիտին, Կլեման Լանգլեն, Ֆերան Ժուտգլան, Միրալեմ Պյանիչը և Ֆրանսիշկու Տրինկանը։ Բացի այդ, «Բարսելոնան» չի գնի վարձավճարով ելույթ ունեցող վինգեր Ադամա Տրաորեի և հարձակվող Լյուկ դե Յոնգի տրանսֆերային իրավունքները:

Աղբյուրը նաև հավելում է, որ ծանր ֆինանսական վիճակի պատճառով «Բարսան» պատրաստ է տրանսֆերային առաջարկներ լսել նաև նիդեռլանդցի ֆուտբոլիստներ Ֆրենկի դե Յոնգի և Մեմֆիս Դեպայի վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա