Logo

Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ ԵԼ-ից դուրս մնալը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:40 / 15.04.2022ՍՊՈՐՏ
null

Չավին փիլիսոփայորեն է մեկնաբանել «Բարսելոնայի»՝ Եվրոպա լիգայից դուրս մնալը։

Կատալոնացիները ԵԼ-ի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեցին «Այնտրախտին» (առաջին խաղը՝ 1-1): «Կապտանռնագույնների» պաշտպան Ռոնալդ Արաուխոն այդ պարտությունը ձախողում էր համարել։

«Որտեղ ձախողումն է, այնտեղ էլ դասեր քաղելն է։ Եթե դա իրոք ձախում էր, չնայած ես չեմ ցանկանում կիրառել այդ բառը, ապա մենք սխալներից դասեր կքաղենք։

Այս պարտությունը պետք է ամրապնդի մեր հավատն առ մեր իդեալները։ Ժամանակ ու համբերություն են պետք»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա