Logo

Չավին՝ Պիկեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:15 / 20.04.2022ՍՊՈՐՏ
Pike

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։

«Պիկեն սիրում է լինել բոլորի խոսակցության թեման: Այս առումով ես հակամարտիկ եմ. նախընտրում եմ լինել ավելի խոհեմ ու դիվանագետ: Սա այն Ժերարն է, որին ես ճանաչում եմ: Եթե ​​նա շեղված լիներ և կենտրոնացած չլիներ, ես առաջինը դա նրան կասեի։

Այդ ամենը նրան ադրենալին է հաղորդում, բառի լավագույն իմաստով թմրանյութի նման է»,- Չավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր , որ Պիկեն և Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբիալեսը համաձայնության են եկել ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք 24 միլիոն եվրո վճարեն՝ Իսպանիայի Սուպերգավաթն իրենց երկրում անցկացնելու համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա