Logo

Չավին՝ «Սոսյեդադի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:09 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Chavi-Sosyedad

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ հաղթանակը (1:0):

«Այս խաղում ունեցա այն տհաճ զգացողությունը, որ վերջին անգամ զգացել էի «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը (3:1): Մրցակիցը խաղի մեծ ժամանակահատվածում մեզնից շատ էր տիրում գնդակին. մենք չէինք կարողանում անգամ դուրս գալ սեփական կիսադաշտից: Նրանք հիանալի թիմ ունեն։ Հոգնած էինք, բայց շատ կարևոր հաղթանակի հասանք։

Շատ առումներով նրանք ավելիին էին արժանի։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն արժանի էր ոչ-ոքիի: Մենք հոգեպես ընկճված ենք, սակայն դա նորմալ է: Բայց այն, որ «Բարսելոնան» կարողանում է պայքարել ցանկալի արդյունքի համար, նույնիսկ առանց լավ խաղալու, նորություն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 հանդիպումից հետո «Բարսելոնան» վաստակած 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա