Logo

Չավին տեղեկություն է հայտնել Արաուխոյի առողջական վիճակի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:27 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Չավի-Արաուխո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին տեղեկություն է հայտնել թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի առողջական վիճակի վերաբերյալ: Ֆուտբոլիստն ուղեղի ցնցում է ստացել Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպմանը (3:1):

«Բժիշկն արդեն մեզ ասել է, որ Արաուխոն գիտակից է: Նա գիշերել է հիվանդանոցում: Բժիշկն ասաց, որ չանհանգստանանք։ Նա այնտեղ գիշերել է նախազգուշական նկատառումներով, ոչ ավելին»,- Չավիի խոսքն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք՝ 2-րդ խաղակեսում Արաուխոն գլխով բախվել է իր թիմակից Գավիին։ Ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը և շտապօգնության մեքենայով լքել խաղադաշտը։

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա