Logo

Չավին հայտնել է՝ ինչու է փոխարինել Պիկեին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:06 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Չավի-Պիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (1:1) ոչ-ոքիից հետո բացատրել է, թե ինչու է առաջին խաղակեսում փոխարինել պաշտպան Ժերար Պիկեին։ Հանդիպման 23-րդ րոպեին իսպանացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Կլեման Լանգլեն:

«Որոշ ժամանակ նա փորձում էր դիմանալ մկանների ահագնացող ցավին, բայց հետո որոշեց, որ այսօր դա կարող է խնդիրներ ստեղծել, և փոխարինում խնդրեց», - Չավիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Այնտրախտ» - «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Կատալոնիայում:

Չավին՝ «Այնտրախտի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա