Logo

Խոակին Կապառոս․ «Մրցակցի գոլը փոխեց ամեն ինչ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:50 / 25.09.2022Ազգերի լիգա
null

Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության Match of the Week հաղորդման եթերում մեկնաբանել է ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում ուկրաինացիներից կրած պարտությունը 0-5 հաշվով

- Առաջին 20 րոպեների ընթացքում հավաքականը լավ ֆուտբոլ էր խաղում, որոշ դրվագներում նույնիսկ գերազանցում էր մրցակցին, սակայն եղավ գոլն ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ինչպե՞ս կգնահատեք խաղը:

- Շատ ճիշտ եք վերլուծում խաղը: Հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություններ ունեինք, սակայն գոլը փոխեց ամեն ինչ: Շատ ծանր պարտություն էր: Մրցակիցը 5 անգամ մոտեցավ մեր դարպասին ու 5 գոլ խփեց: Յուրչենկոն չկարողացավ փրկել մեզ: 

- Կա տպավորություն, որ այս խաղում շատ էր զգացվում Էդուարդ Սպերցյանի ու Վարազդատ Հարոյանի բացակայությունը: Եթե նրանք լինեին, հնարավո՞ր է պատկերն այլ լիներ:

- Ֆուտբոլում պետք չէ ենթադրություններով խոսել: Այս պարագայում կարևոր չէ՝ նրանք խաղադաշտում էին, թե՝ ոչ:

- Մի քանի օրից Իռլանդիայի դեմ խաղն է: Հայաստանի հավաքականը պետք է հաղթի, որպեսզի պահպանի տեղը B դիվիզիոնում: Ինչպե՞ս եք թիմին տրամադրելու այդ խաղին:

- Մոտիվացիայի խնդիր չկա: Մենք պաշտպանում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկի պատիվը, միավորներն էլ նշանակություն ունեն 2024թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի համար: B դիվիզիոնը շատ ուժեղ է. հաջորդ խաղարկությունում այստեղ է խաղալու նաև Անգլիայի հավաքականը:

- Շատ հնարավոր է, որ սա Ձեր վերջին տնային խաղն էր, քանի որ նոյեմբերին ավարտվում է պայմանագրի ժամկետը: Շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, հաճելի էր Ձեզ տեսնել Հայաստանում:

- Ես պետք է շնորհակալություն հայտնեմ: Շատ հաճելի էր լինել ու աշխատել Հայաստանում: 

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։

Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին (ֆոտո)

Լուկաս Սելարայանը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին

Ժիրայր Մարգարյան. «Ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար»

Ազգերի լիգա. Հայաստան - Ուկրաինա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Կապառոսի օրոք հավաքականը հակառեկորդներ սահմանեց. Հայաստան-Ուկրաինա խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա