Logo

Յան Նեպոմնյաշչնին ուղեգրի նվաճման լուրջ հայտ ներկայացրեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:34 / 30.06.2022Շախմատ
null

Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում իր հաջող մրցելույթներն է շարունակում եզրափակիչի ուղեգրի գլխավոր հավակնորդ Յան Նեպոմնյաշչնին: 

11-րդ տուրում նա հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ Նեպոմնյաշչնին 8 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նեպոմնյաշչնին 1,5 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող Դին Լիժենին, որն առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

6 միավորով առաջատար եռյակը եզրափակում է Հիկարու Նակամուրան, որը հաշտություն կնքեց Ռիչարդ Ռապորտի հետ: Թեյմուր Ռաջաբովի ու Յան-Քշիշտոֆ Դուդայի մրցախաղում ևս ոչ-ոքի արդյունք գրանցվեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա