Logo

Յան Նեպոմնյաշչնին ամրապնդեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:11 / 27.06.2022Շախմատ
null

Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում 8-րդ տուրի մրցախաղերով մեկնարկեց երկրորդ շրջանը:

Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին հաշտություն կնքեց Դին Լիժենի հետ: Նեպոմնյաշչնին 6 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան միավորներով կարող էր հավասարվել Ֆաբիանո Կարուանան, եթե հաղթեր Հիկարու Նակամուրային: Սակայն Կարուանան պարտվեց ու 5 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում: Իսկ Նակամուրան 4,5 միավորով եզրափակեց առաջատար եռյակը:

4 միավորով 4-րդ տեղում Ռիչարդ Ռապորտն է, որը հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային: Ալիռեզա Ֆիրուջայի և Թեյմուր Ռաջաբովի մրցախաղը երկարատև պայքարից հետո 93–րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա