Logo

Յանուզայը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 13.07.2017ՍՊՈՐՏ
յանուզայ - Յանուզայը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարիերան կշարունակի Իսպանիայում:

Ինչպես հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը, 22-ամյա կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանից կխաղա «Ռեալ Սոսյեդադում»: Ֆուտբոլիստը կկնքի 5-ամյա պայմանագիր իսպանական ակումբի հետ:

Անցած մրցաշրջաններում Յանուզայը վարձավճարով հանդես է եկել «Բորուսիայում» և «Սանդերլենդում»:

Յանուզայը «Օլդ Թրաֆորդ» էր տեղափոխվել 2011 թվականին, երբ դեռ 16 տարեկան էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա